Նոյեմբերի 11-ին ՀՀԿ-ն կորոշի ԱԺ արտահերթին մասնակցության հարցը

Նոյեմբերի 11-ին ՀՀԿ-ն կորոշի ԱԺ արտահերթին մասնակցության հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ խորհրդի նիստին կմասնակցի մոտ 200 կուսակցական։ Շարմազանովը հավելել է, որ դեռևս ժամ հստակեցված չէ։

Այդ օրը որոշվելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,-ասվում է գրառման մեջ:

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---