«Կոմերսանտ». Ինչ տարբերություն՝ ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որից կյանքում որևէ բան կախված չէ

«Կոմերսանտ». Ինչ տարբերություն՝ ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որից կյանքում որևէ բան կախված չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Կոմերսանտն» ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի, կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ զարգացումների մասին:

Հեղինակ Անդրեյ Կոլեսնիկովը պատմել է, որ անդամ երկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հավաքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշացել է, նույնսիկ մտածում էին, որ նա այդպես էլ չի գա:

Նշվում է, որ Ղազախստանում սպասում էին նաև ամերիկյան «Տեսլա» ընկերության տնօրեն Իլոն Մասկին, որի հետ «երկիրը կապում է իր տիեզերագիտության ապագան»:

Անադրադառնալով գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, հեղինակը մասնավորապես գրում է՝ ինչ տարբերություն ով կլինի այդ մարդը:

«Գրողը տանի, ինչ տարբերություն, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, իրականում ոչ մի: Այդ քարտուղարները փոխվում են երեք տարին մեկ, և առ այսօր թե կառույցի կյանքում, և թե առհասարակ կյանքում, որևէ բան կախված չէ նրանից, թե որքան են նրանք աշխատել այդ պոստում, և ամենակարևորը, երբեք որևէ բան կախված չի լինելու», - գրել է հեղինակը՝ հավելելով, որ անդամ երկրների ղեկավարները պետք է հասկանային, որ այս մրցավազքի միակ մրցանակը լինելու է ընդամենտ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուրիշ ոչինչ:

Ընթերցեք նաև՝ «Այսքան թեժ դեռ չէր եղել. ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ»:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ անդամ երկների ղեկավարների մասնակցությամբ: Հավաքի ընթացքում նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել և չեն ընտրվել կառույցի գլխավոր քարտուղարը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---