// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ երկրներից է ճանաչվել

Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ երկրներից է ճանաչվել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Which? սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկը: Մասնագետները վերլուծել են 20 ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները 4 չափանիշով՝ հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչության հավանականություն և տարերային աղետներ:

Զբոսաշրջիկների համար ամենաանբարենպաստ վայրերն են համարվել Թուրքիան և Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր է հանցավորության մակարդակը, ինչպես նաև վիրուսներով վարակվելու վտանգը:

Բոլոր պարամետրերով զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում է ԱՄԷ-ն, սակայն Իսլանդիայի համեմատ, այդ երկրում ահաբեկչության վտանգն ավելի մեծ է: Երրորդ տեղում է Սինգապուրը, որին հաջորդում են Իսպանիան և Ավստրալիան, գրում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերին Numbeo ծառայությունը, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը, հրապարակել էր 2018-ի ամենաանվտանգ քաղաքների ցանկը: Ծառայության մասնագետները վերլուծել էին հանցավորության մակարդակը 327 քաղաքում և ամենաանվտանգ քաղաք էին ճանաչել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին:

 Ուշագրավ
Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։
Նշված անձինք ձերբակալվել էին 2017-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է