// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊՆ մեքենայի վթարից հետո ԿԶՀ տեղափոխված 4 զինծառայողից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ մեքենայի վթարից հետո ԿԶՀ տեղափոխված 4 զինծառայողից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Գորիսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որն այցելել է վիրավոր զինծառայողներին:

«Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարի պաշտոնակատարը նաև ցավակցել է դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:4 զինծառայող մահացել է:Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ծառայական քննության նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։

 Ուշագրավ