Նատալիա Օրեյրոն համերգ կտա Հայաստանում

Նատալիա Օրեյրոն համերգ կտա Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայտնի արգենտինացի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգ կտա Հայաստանում: Համերգը տեղի կունենա Unforgettable tour նոր համերգային շրջագայության շրջանակում ապրիլի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Օրեյրոն իր երաժիշտների և պարողների հետ միասին հանդես կգա 2-ժամյա շոու ծրագրով: Համերգի շրջանակում երգչուհին կկատարի նաև նոր երգեր:

Նատալիա Օրեյրոն հայտնի է Միլագրոսի դերակատարմամբ «Վայրի հրեշտակը» սերիալում: 2011-ի սեպտեմբերի 9-ին հայտարարվեց, որ Օրեյրոն բարի կամքի դեսպան է դարձել Լա Պլատա տարածաշրջանում, այսինքն Արգենտինայում և Ուրուգվայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---