Ավստրիացի սպան լրտեսել է հօգուտ ՌԴ-ի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա չեղարկվել է 9 նոյեմբերի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բացահայտվել է ավստրիացի սպայի լրտեսությունը հօգուտ Ռուսաստանի: Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսելը չեղարկել է այցը Մոսկվա: Ավստրիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Հօգուտ Ռուսաստանի լրտեսելու մեջ են կասկածում ավստրիացի պաշտոնաթող մի սպայի: «Լրտեսությունն անթույլատրելի է և ռուսական լրտեսությունը Եվրոպայում նույնպես»,-ասել է Կուրցը, հայտնում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, 70-ամյա պաշտոնաթող ավստրիացի լրտեսի ենթադրյալ գործունեության մասին հայտնել է «բարեկամ եվրոպական երկրի» հատուկ ծառայությունը: Կասկածյալն ընդունել է մեղքը: Սեբաստիան Կուրցը հավելել է, որ կասկածները, ամենայն հավանականությամբ, կհաստատվեն: Ռուսական կողմը տեխնիկական միջոցներ է տրամադրել ավստրիացի սպային, որի միջոցով էլ փոխանցվել է տեղեկատվությունը: Զալցբուրգցի սպան ՌԴ ռուսական հետախուզության հետ աշխատել է մոտ 20 տարի: Ինչպես գրել է Kronen Zeitung թերթը, իր ծառայությունների համար նա ընդհանուր առմամբ ստացել է 300,000 եվրո: Նա երկու շաբաթը մեկ շփվել է իր ռուս կուրատորի, ոմն Յուրիի հետ՝ տեղեկություններ փոխանցելով Ավստրիայի ՌՕՈւ, հրետանու, ծառայողական խորհրդակցությունների բովանդակության, իսկ վերջին շրջանում, նաև Ավստրիայում ներգաղթյալների հետ կապված վիճակի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |