// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ավստրիացի սպան լրտեսել է հօգուտ ՌԴ-ի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա չեղարկվել է

Ավստրիացի սպան լրտեսել է հօգուտ ՌԴ-ի. Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա  չեղարկվել է

PanARMENIAN.Net - Բացահայտվել է ավստրիացի սպայի լրտեսությունը հօգուտ Ռուսաստանի: Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսելը չեղարկել է այցը Մոսկվա: Ավստրիայի ԱԳՆ է կանչվել ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Հօգուտ Ռուսաստանի լրտեսելու մեջ են կասկածում ավստրիացի պաշտոնաթող մի սպայի: «Լրտեսությունն անթույլատրելի է և ռուսական լրտեսությունը Եվրոպայում նույնպես»,-ասել է Կուրցը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա, 70-ամյա պաշտոնաթող ավստրիացի լրտեսի ենթադրյալ գործունեության մասին հայտնել է «բարեկամ եվրոպական երկրի» հատուկ ծառայությունը: Կասկածյալն ընդունել է մեղքը:

Սեբաստիան Կուրցը հավելել է, որ կասկածները, ամենայն հավանականությամբ, կհաստատվեն:

Ռուսական կողմը տեխնիկական միջոցներ է տրամադրել ավստրիացի սպային, որի միջոցով էլ փոխանցվել է տեղեկատվությունը: Զալցբուրգցի սպան ՌԴ ռուսական հետախուզության հետ աշխատել է մոտ 20 տարի: Ինչպես գրել է Kronen Zeitung թերթը, իր ծառայությունների համար նա ընդհանուր առմամբ ստացել է 300,000 եվրո: Նա երկու շաբաթը մեկ շփվել է իր ռուս կուրատորի, ոմն Յուրիի հետ՝ տեղեկություններ փոխանցելով Ավստրիայի ՌՕՈւ, հրետանու, ծառայողական խորհրդակցությունների բովանդակության, իսկ վերջին շրջանում, նաև Ավստրիայում ներգաղթյալների հետ կապված վիճակի մասին:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը