// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լոնդոնում ձերբակալված ադրբեջանցի բանկիրի կնոջը գրավով ազատ են արձակել

Լոնդոնում ձերբակալված ադրբեջանցի բանկիրի կնոջը գրավով ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը գրավով ազատ է արձակել ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիևի կնոջը, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են դրամական միջոցների հափշտակման մեջ:

Գրավի գումարը կազմել է 500,000 ֆունտ ստեռլինք (մոտ 665,000 դոլար): Հաջիևան, սակայն, պետք է ամեն օր գրանցվի ոստիկանությունում, նաև չի կարող տնից դուրս գալ 21:00-ից հետո, մոտենալ միջազգային կայարաններին ու օդանավակայաններին, ինչպես նաև դուրս գալ Լոնդոնից, գրում է Meduza-ն BBC-ի վրա հղումով:

Միաժամանակ Բրիտանիայի իշխանությունները ստուգում են Հաջիևային 2017-ին ընդունված «Անհայտ ծագմամբ եկամուտների մասին» օրենքի շրջանակում: Մասնավորապես, նրանց հետաքրքրում է Հաջիևայի առանձնատունը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասում և նրա ծախսերը Harrods հանրախանութում 2006-2016թթ., որտեղ նա ծախսել է 16,3 մլն ֆունտ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը 55-ամյա Հաջիևայի մոտից առգրավել էր մոտ 400,000 ֆունտի ոսկերչական իրեր: Նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 50 թանկարժեք զարդ, որոնք աճուրդի են հանվել Christie's-ում: Առգրավվածի մաս է կազմել նաև Boucheron սապֆիրը; Հաջիևան առաջին օտարերկրացին է Մեծ Բրիտանիայում, որից պահանջում են ներկայացնել իր միջոցների ծագումը:

Հաջիևայի ամուսինը 2016-ին հեռակա կարգով Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության և յուրացման համար: Ջահանգիր Հաջիևն Ադրբեջանի պետական բանկի նախագահն էր:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը