// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկու ռեկորդ, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

21-ամյա Մարտիրոսյանը հրում վարժությունում 230 կիլոգրամանոց ծանրաձող է բարձրացրել, ապա գլխավերևում պահել 240 կիլոգրամը՝ սահմանելով ինչպես երկամարտի (435 կգ), այնպես էլ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ:

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող:

 Ուշագրավ
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո
Նա ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ