Վիգեն Սարգսյան. Փաշինյանը սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները10 նոյեմբերի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարաչպետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մարդիկ ՀՀ-ում պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան։ «Վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները` իր անգործության մեջ փորձելով գտնել ժողովրդի մեղքը: Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Համաձայն եմ, դա այդքան էլ դյուրին չէ: Հայաստանում աշխատողների և հարկ վճարողների թիվը 350.000 չէ, այլ առնվազն 500.000: Դա` չհաշված գյուղատնտեսությունը, որից Դուք պատրաստվում եք «փրկել» երկիրը: Ի դեպ, Ձեր խորհրդականը վերջերս սպառնում էր կրճատել մոտ 150.000 պետական աշխատատեղ` հույս ունենալով, որ դրանք կտեղափոխվեն մասնավոր հատված: Արդյո՞ք դա արվելու է արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ անմիջապես հետո: Կարծում եմ, ճիշտ կլինի նախօրոք ասել, որ պոտենցիալ կրճատվողներն իմանան ո՞նց քվեարկեն դեկտեմբերի 9-ին: Խնդրում եմ, յոթ անգամ չափե՛ք, մեկ անգամ արեք, թե չէ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանա:», - գրել է նա: Հ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ։ «Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», - ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |