Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի10 նոյեմբերի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նոր կառավարությունն առաջարկում է իր առաջին բյուջեում կտրուկ ավելացնել աղքատներին ու գործազուրկներին տրվող նպաստների չափը՝ հասցնելով մինչև ամսական 780 եվրոյի: Դա կօգնի Իտալիայի հարավի բնակիչներից շատերին, հատկապես երիտասարդներին, որոնց դժվար է մշտական աշխատանք գտնել և որոնք հազիվ են հոգում իրենց կարիքները: Այդ նախաձեռնության հեղինակն է Իտալիայի վարչապետի տեղակալ և կոալիցիոն կառավարության անդամ «Հինգ աստղի շարժում» կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն, գրում է «Վեդոմոստին»: Բարձր նպաստները թույլ կտան ոչ միայն ավելացնել սպառողական ծախսերը, հարկային մուտքերն ու տնտեսական աճի տեմպերը, այլ նաև կնպաստեն «աղքատության հաղթահարմանը», կարծում են կառավարությունում: Մանրամասներն այն մասին, թե ով, երբ և որքան պետք է ստանա, դեռ չկան: Սակայն ծրագիրը կարող է օգնել Իտալիայի հարավի բնակիչներին, որտեղ երիտասարդների աշխատավարձն իրենց առաջին աշխատատեղում կազմում է ամսական 840 եվրո, իսկ բարձրագույն կրթություն չունեցողների դեպքում՝ 700 եվրո: Թոշակառուներն Իտալիայում մոտ 500 եվրո են ստանում: Ըստ իտալական ԶԼՄ-ների, փոփոխությունների համար պետական բյուջեից կպահանջվի 33,5 մլրդ եվրո: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |