Կալիֆորնիայում անտառային հրդեհից 9 մարդ է զոհվել. 9700 տուն է այրվել

Կալիֆորնիայում անտառային հրդեհից 9 մարդ է զոհվել. 9700 տուն է այրվել

PanARMENIAN.Net - Առնվազն 9 մարդ է մահացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շարունակվող անտառային հրդեհի պատճառով: 6700 տուն է այրվել, կրակն ավելի քան 36,000 հա վրա է տարածվել, գրում է Ինտերֆաքսը Los Angeles Times-ի վրա հղումով:

Նշվում է, որ Camp հրդեհն ամենաավերիչն է նահանգի պատմության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել անտառային հրդեհց մի քանի մարդու մահվան մասին: Ավելի քան 150,000 մարդ է տարհանվել վտանգավոր համարվող շրջաններից: Հրդեհը տարածվում է ուժգին քամու և տեղումների բացակայության պատճառով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անտառային հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ի առավոտյան և, վերջին տվյալներով, արդեն տարածվել է մոտ 8 000 հեկտար տարածքի վրա: «Ամբողջ քաղաքը հրի մեջ է: Սարսափելի է»,-ասել էր քաղխորհրդի անդամ Սքոթ Լոթերը, որը տարհանվել էր քաղաքից ընտանիքի հետ միասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---