«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինքով կմասնակցեն արտահերթին

«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինքով կմասնակցեն արտահերթին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին «Հանրապետություն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր կստորագրեն՝ քաղաքական դաշինք կազմելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանրապետության» անդամ Թեհմինա Վարդանյանը։

Կուսակցությունները «Մենք» կոչվող դաշինքով կմասնակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանական ԵԼՔ դաշինքի ուժերից մեկն է։ Այն նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Լույս» դաշինքով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---