Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ ՏՏ կազմակերպությունների համար համալիր կկառուցվի

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ  ՏՏ կազմակերպությունների համար համալիր կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծ է մշակվել: «Դալան թեքնոլոջիս» խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է նախագիծը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Տեր-Տաճատյանը խոսել է այն մասին, որ Հայաստանում՝ գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան:

ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային շենքերում և բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանը ողջունել են միասնական լուծումներ ենթադրող ծրագրի գաղափարը, առաջարկող կողմի հետ միասին քննարկել որոշ խնդիրներ:

Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:

Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանն առանձին քննարկել են մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքաշինական որոշ խնդիրներ: «Առաջին անգամ՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Ավետիք Էլոյանը, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---