Աշոտյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար

Աշոտյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով նաև, որ ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում:

«Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է նաև, որ այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, «գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունը, թիմին անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները» իրեն տալիս են այս ամրությունը ՝ դիմելու և ապավինելու քաղաքացիների վստահությանը։

Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---