ԱԻՆ. Մեկ շաբաթում ՃՏՊ-ներից զոհվել է 9, տուժել` 92 մարդ

ԱԻՆ. Մեկ շաբաթում ՃՏՊ-ներից զոհվել է 9, տուժել` 92 մարդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-11-ը Հայաստանում 78 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ) է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 92 մարդ: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի շաբաթվա ամփոփագրում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ն գրանցել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 53 հրդեհ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա նթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---