Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղի» փրիքվելների սյուժեն

Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղի» փրիքվելների սյուժեն

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը «Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակն է, բացահայտել է սագայի 2 փրիքվելի սյուժեն:

Մարտինը հայտարարել է, որ փրիքվելները հիմնված են լինելու իր նոր «Բոց և արյուն» գրքի նյութերի հիման, որը լույս է տեսնելու ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին: Դա սերիալի Դեյներիս թագուհու նախապապերի՝ Թարգարիենների տոհմի կառավարման ժամանակագրությունն է, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով:

Գիրքը նվիրված է, մասնավորապես, վիշապների օգնությամբ Յոթ թագավորությունը միավորած Էյգոն Թարգարիենի նվաճումներին: Գրողը նշել է, որ նախատեսվող սերիալները դեռ չեն ստացել HBO հեռուստաալիքի հավանությունը, որին և պատկանում են վիպաշարի իրավունքները:

«Նախագծերից ոչ մեկը չի կարելի սփին-օֆ համարել, ավնադական իմաստով: Դուք չեք տեսնի Արյայի, Սանսայի կամ Ջոն Սնոուի հետագա արկածները, դուք ժամանակով հետ կճամփորդեք: 4 շոուի գործողությունն անցնելու է աշխարհի ամբողջ քարտեզով մեկ, և առնվազն 2-ը հիմնված են «Բոցի ու արյան» նյութերի վրա»,-ասել է գրողը:

Հունիսին HBO-ն հավանություն է տվել «Գահերի խաղի« առաջին փրիքվելին: Նոր սերիալի գործողությունները ծավալվում են «Գահերի խաղում» նկարագրված իրադարձություններից 10,000 տարի առաջ: Գլխավոր դերերը կատարել են Նաոմի Ուոթսն ու Ջոշ Ուայթհաուսը: Սփին-օֆի անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռ չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---