Ալեն Սիմոնյան. ՀՀ-ում խաղում է 60-62,000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ

Ալեն Սիմոնյան. ՀՀ-ում խաղում է 60-62,000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խաղադրույք անողների թիվը տատանվում է՝ կախված սպորտային իրադարձությունից՝ աշխարհի խաղեր, եվրոպական խաղեր և այլն: Ըստ նրա՝ 800-1500-ի մեջ է թիվը տատանվում: Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ում խաղում է 60-62,000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ:

«Կարծում եմ, որ հավաքարարը, լավ ՏՏ մասնագետն իրեն, այդուհանդերձ, աշխատանք կգտնի, բայց այն մարդը, որ կործանվում է, դժվար»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակ»:

Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանը նշել է, թե դա բավական մեծ աշխատատեղեր են: «Կտրուկ փակել ամեն ինչ, այս մոտեցումն այդքան էլ չեմ կիսում: Ի վերջո, աշխատատեղերի խնդիր կա»,- ասել է նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նախատեսում են ինտերնետ տիրույթում վիճակախաղերի կարգավորում իրականացնել: «Այսինքն՝ հնարավորինս սահմանափակվի արտասահմանում գործող կազմակերպությունների միջամտությունը և աշխատանքը ՀՀ-ում, որպեսզի կանխարգելենք, որ ՀՀ-ից գումարներ դուրս գնան»,- ասաց նա և շարունակեց, որ սահմանվում է բուքմեյքերական խաղերի կազմակերպողը պարտավոր է ստուգել մուտք գործող անձի 21 տարեկան լինելը:

Նաև կարգ է սահմանվում, ըստ որի՝ հնարավորություն է տրվում, որ ընտանիքի անդամը դատական կարգով սահմանափակի ամուսնուն, որ չգնա խաղա և ընտանիքի ունեցվածքը չկորցնի: «Նման դրույթ կա նաև խաղատների մասին դրույթում»,- ասել է նա:

Հոդված 5.2-ով, ըստ Սիմոնյանի՝ վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջներ են դրվում, որն ամենաքննարկված կետն է: «Այս կետի ընդունումից հետո Երևան քաղաքում չեն լինելու բեթշոփեր, այսինքն՝ ամեն տեղ, որ տեսնում ենք բուքմեյքրեական գրասենյակները, վերացվելու են և չի սահմանափակվելու միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում, այնտեղ, որտեղ օրենքով կազինոների թույլտվություն էլ կա»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի՝ նաև կարգելվի գազալցակայաններում ապարատների տեղադրումը: «Առաջակում եմ օրենքը հնարավորինս արագ մտցնել օրակարգ, որովհետև ամեն օր, ամեն ժամ մենք երկարացնում ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց գումարները տանուլ տան, և այն մեր անվտանգությանն է վերաբերում, որ գումարները դուրս են գնում և մեր տնտեսական վիճակին են վերաբերում»,- ասել է նա:

Այս նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել, բայց նոյեմբերի 13-ին կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---