Տոնոյան. ՌԴ ԶՈւ-ն և սահմանապահները կարևոր դեր ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում12 նոյեմբերի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու սահմանապահ ուժերն իրականացնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, և դա իրականություն է, որ Ռուսաստանի Զինված ուժերը և սահմանապահ ուժերն իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Դա անհերքելի փաստ է», - ասել է Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է:Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |