Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat (վիդեո)

Ալեքսիս Օհանյանը նոր հայկական կոնյակ է ներկայացրել՝ Shakmat

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ներկայացրել է իր «գաղտնի նախագիծը»՝ Shakmat հայկական կոնյակը:

Նախագիծը կյանքի կոչելու համար Օհանյանը Հայաստան էր այցելել: Shakmat-ը 23 տարեկան կոնյակ է, որը հասունացել է տեղական կովկասյան կաղնու տակառներում: «Սկզբնական փուլում մենք միայն 2400 շիշ կոնյակ ենք արտադրել, այնպես որ առաջ՝ դեպի shakmatbrandy.com կայքը, եթե ուզում եք գնել, քանի դեռ դա հնարավոր է»,-գրել է գործարարն իր ֆեյսբուքյան էջում:

Մեկ շիշ կոնյակի արժեքը 100 եվրո է, զեղչով՝ 85 եվրո:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս և օգնել է «աշխարհին ներկայացնել այս 23 տարեկան հայկական ավանդույթը»:

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը հայտարարել էր նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը: «Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել էր լուսանկարի տակ Օհանյանը: Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---