ՊՆ խոսնակ. Բազմաֆունկցիոնալ օդուժի դերի մասին բացասականը լսելը ցավալի է

ՊՆ խոսնակ. Բազմաֆունկցիոնալ օդուժի դերի մասին բացասականը լսելը ցավալի է

PanARMENIAN.Net - Հայաստանը կառուցում է 21-րդ դարի բանակ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով նոր կործանիչներ ձեռք բերելու ՊՆ մտադրությանը:

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ, հավանականություն կա, որ խոսքը ռուսական ՍՈւ-30 կործանիչների մասին է:

«Բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ կործանիչներ ձեռք բերելու ՀՀ ՊՆ մտադրությանն արձագանքել էր նաև Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ըստ որի, կործանիչ ավիացիան անելիք չունի այս ռազմական թատերաբեմում: «Այսօր լսեցի պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։ Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։ Ի դեպ, այս մասին վերջերս արտահայտվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը», - ասվում էր Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը:Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:

Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի:«Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---