ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լայնամասշտաբ դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ-ում13 նոյեմբերի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) լայնամասշտաբ դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ ներկայացնելով դիտորդական առաքելության մեթոդաբանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2018 դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմը: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հատկապես կարևորել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված դասընթացները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից նախկինում ներկայացված առաջարկությունների հաշվառմամբ կազմակերպվող հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ուրշուլա Գաչեկը նշել է, որ նախատեսվում է անցակցնել լայնամասշտաբ դիտորդական առաքելություն՝ բաղկացած հիմնական կազմից (13 անդամ), մոտ երկու տասնյակ երկարաժամկետ դիտորդներից և քվեարկության օրվա գործընթացները դիտարկող երկու հարյուրից ավելի կարճաժամկետ դիտորդներից: Դեսպան Ուրշուլա Գաչեկը տեղեկացրել է, որ ավելի ուշ դիտորդական առաքելությանը կմիանան ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |