Բյուջե 2019. Հարկերից ազատված միկրոբիզնես, եկամտահարկի համահարթեցում, աշխատանքի խրախուսում

Բյուջե  2019. Հարկերից ազատված միկրոբիզնես, եկամտահարկի համահարթեցում, աշխատանքի խրախուսում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշել է, որ նոր կառավարության բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ:

Անհատական ջանքը՝ տնտեսության զարգացման հիքմում

«Առհասարակ, մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել «աշխատանքի խրախուսման քաղաքականություն»: Հանրային փոփոխությունների կարևորագույն պայման մենք համարում ենք անհատական ջանքը, որովհետև դրական փոփոխութոյւններ չեն կարող տեղի ունենալ, եթե դրա հիմքում այդ անհատական ջանքը չէ: Մինչև այժմ, երբ մենք ասել ենք տնտեսական զարգացում, նկատի ենք ունեցել, որ պետք է ինչ-որ տեղից ինչ-որ խորհրդավոր մարդիկ գան ու զարգացնեն պետությունը, իսկ կառավարությունն էլ պետք զբաղվի դրանց հետ հարաբերությունների կարգավորմամբ: Մենք տնտեսական աճ ասելով՝ նկատի ենք ունենալու համընդհանոր ջանքի մեկնտեղումը, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող, մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, խոսքը թե քաղաքական, և թե տնտեսական հնարավորությունների մասին է: Մենք համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, քանի որ չկան մենաշնորհներ, արգելքներ: Եվ առաջիկա շրջանում լինելու է հենց տնտեսական նախապայմանների ապահվումը, որ տնտեսկան գործունեութան ձևերը դե յուրե լինեն մատչելի բոլորին, և դե ֆակտո՝ հնարավորինս շատ մարդկանց համար», - ասել է Փաշինյանը:

Միկրոբիզնեսը չի հարկվի, կսահմանվի եկամտահարկի արտոնություն

«Մենք որոշել ենք սահմանել միկրոբիզնես հասկացությունը, որն ազատված կլինի բոլոր հարկերից, այն մարդիկ ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շրջանակում, չեն վճարի որևէ հարկ, կսահմանվի նաև գոտիականություն, ինչը թույլ կտա հատկապես մարզերում տնտեսական գործունեությունն ակտիվացնել», - ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ մինչև երեք աշխատող ունեցող միկրոբիզնեսի համար եկամտահարկի բոլորովին այլ պայմաններ կստեղծվեն. նրանք ոչ թե կհարկվեն աշխատավարձի 23 տոկոսի չափով, այլ 5000 դրամի հաստատգրված վճարով կլուծեն եկամտահարկի խնդիրը:

Այս բարեփոխման շահառուների թիվը 70,000 է:

Եկամտահարկի համահարթեցում

«Հարջորդ քայլը եկամտահարկի համահարթեցումն է. 36 տոկոս և 28 տոկոս եկամտահարկերը կհամահարթեցվեն 23 տոկոսի: Սա աշխատանք է երկու ուղղությամբ. առաջինը՝ մենք ըստ էության խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, և երկրորդ՝ մենք 50 մլրդ դրամ «ներարկում ենք» տնտեսության մեջ, ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե՝ թողնելով այն մարդկանց մոտ՝ շրջանառության մեջ: Սա նշանակում է նաև աշխատավարձերի բարձրացում, շատ են ասում պետբյուջեով չի նախատեսվում աշխատավարձի բարձրացում. Մարդկանց եկամտահարկը նվազում է, սա նշանակում է, որ բարձրանում է աշխատավարձը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա, այս գումարը կարող է մտնել առևտրաշրջանառության մեջ կամ բանկային համակարգ, իսկ նոր հոսքերը կնպաստեն բանկերի տոկոսադրույքների իջեցմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործարար միջավայրի ակտիվացմանը:

350,000 հարկատու. Ում նկատի ուներ Փաշինյանը

Անդրադառնալով իր վերջին ելույթներից մեկի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Փաշինյանն ասել է, որ երկրում ոչ բյուջետային աշխատողների (այսինքն՝ պետական բյուջեից աշխատավարձ չստացող) թիվը 350,000 է: Այս մարդկանց վճարած աշխատավարձով են աշխատավարձ ստանում պետական աշխատողները:

«Ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ 350,000 մարդ իր ուսերին է կրում անվտանգության, ճանապարհների, պետական համարկարգի ֆիանանսվորման պարտականությունները: Մենք ասում ենք, որ պետք է լուծենք այս քաղաքացիների բազմապատկման խնդիրը», - ասել է Փաշինյանը:

Անհատ տաքսու վարորդները կազատվեն արտոնագրային վճարներից

Անհատ տաքսու վարորդները որևէ վճար չեն անի և կկարողանան աշխատել առանց արտոնագրի, այս որոշման շահառուների թիվը 50,000 է: Արտոնագրային վճարներից ազատումը Երևանում ամսական այդ վարորդների աշխատավարձը կավելացնի 12,000 դրամով, իսկ մարզերում՝ 8000 դրամով:

«Նախկիններն աշխատանքի փոխարեն, աղքատությունն են խրախուսել»

«Շատերը մեզ փորձում են մեղադրվել, որ մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության և չաշխատելու մեջ, մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, այլ մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ աշխատանքի փոխարեն խրախուսել են աղքատությունը: Ասել են՝ «դու ավելի լավ է մի աշխատիր, հենց աշխատես կզրկվես նպաստից»: Նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ երեխան, որն օբյեկտիվորեն ունի սոցիալական աջակցության կարիք: Եվ կարևորն այն է, որ չդնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի, մենք կզրկենք քեզ այդ օգնությունից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ հասցեական՝ թոշակառուին, երեխային, անաշխատունակ մարդուն: Մեր կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը և մեր քաղաքացիներին մենք քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ չհամակերպվեն իրենց աղքատության ու հուսահատ վիճակի հետ և սկսեն աշխատել», - ասել է Փաշինյանը:

Սոցիալական ծրագրերը

«Աշխատանքը խրախուսելուն զուգահեռ՝ մենք լրջագույն սոցիալական ծրագրեր ենք իրականացնում այս բյուջեով, մենք կհասնենք մի իրավիճակի, երբ ՀՀ-ում 85,000 նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստն ու թոշակը գտնվում է պարենային գծից ներքև, գալիք տարում կստանան այնքան, որ համզոված կլինենք՝ իրենց սնունդը գնելու հնարավորություն ունեն», - ասել է Փաշինյանը՝ հավելելով նաև, որ գալիք տարվա բյուջեով կբարձրանան պոլիկլինիկաների 14,000 աշխատողի աշխատավարձը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---