Երևանում հեծանվորդների համար կարող են հատուկ երթուղիներ կազմակերպվել

Երևանում հեծանվորդների համար կարող են հատուկ երթուղիներ կազմակերպվել

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Երևանում ավելացել են հեծանվորդները, Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել:

Առաջարկվում է Երևանի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար:

Հեծանվային երթուղին կկահավորվի համապատասխան ճանապարհային նշանով:

Սա դեռևս նախագիծ է և ոստիկանությունը խնդրում է առաջարկությունները մինչև նոյեմբերի 25-ը հասցեագրել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---