Լարսում ժամանակավոր դադարեցվել է բեռնատարների մուտքը Վրաստան

Լարսում ժամանակավոր դադարեցվել է բեռնատարների մուտքը Վրաստան

PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ Պատճառը մերկասառույցն է, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում ենք, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են»,-ասվում է գրառման մեջ։

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---