Dassault systems ՏՏ ընկերությունը խումբ կգործուղի ՀՀ հստակ ծրագիր քննարկելու նպատակով

Dassault systems ՏՏ ընկերությունը խումբ կգործուղի ՀՀ հստակ ծրագիր քննարկելու նպատակով

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի հայտնի ֆրանսիական Dassault systems-ը 2019-ի սկզբին խումբ կգործուղի Հայաստան համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Փարիզում ընկերություն կատարած այցի շրջանակում, որտեղ նա ծանոթացել է ընթացիկ ծրագրերին և գործունեությանը:

Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերություններ:

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Dassault systems-ը գործում է Dassault Group խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Dassault systems-ի լուծումներից են՝ CATIA-ն արտադրանքի վիրտուալ նախագծման համար, SolidWorks-ը 3D նախագծման համար, DELMIA-ն վիրտուալ արտադրության համար, SIMULIA-ն վիրտուալ թեստավորման համար, ENOVIA-ն՝ բիզնես գործընթացների փոխգործակցության և համատեղ կառավարման համար, 3DVIA՝ սպառման վիրտուալ փորձի համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---