Կարմիր գծերի և կայանատեղերի կարգավորման նոր մեխանիզմ կմշակվի

Կարմիր գծերի և կայանատեղերի կարգավորման նոր մեխանիզմ կմշակվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նոյեմբերի 13-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկել են մայրաքաղաքի կայանման համակարգ մշակելու հարցը:

Մարությանը նշել է, որ մեխանիզմը պետք է մշակվի մինչև 2019 թվականը:

«Այն Երևանի կայանման ամբողջ համակարգը պետք է կարգավորի: Մեխանիզմը պետք է քննարկել մյուս խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա խնդրին»,- ասել է քաղաքապետը:

Երևանում ավտոմեքենաների կայանման ներկայիս կարգը գործում է 2013 թվականից․ 1 ժամ կայանելն արժե 100 դրամ, 1 օրը՝ 500 դրամ, 1 տարվա վճարը՝ 12 հազար դրամ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---