ԲՈՀ-ի նախկին նախագահը՝ Թատերականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԲՈՀ-ի նախկին նախագահը՝  Թատերականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Լիլիթ Արզումանյանը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահն է, նա գլխավորել է կառույցը 2013-2018թթ., մինչ այդ 1993-ից եղել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Լիլիթ Արզումանյանը 1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:Լ. Արզումանյանը հինգ գրքի Չգրականագիտություն և արձակՃ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---