Մելքումյան. Էլէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվներ կան, փետրվարի 1-ից հնարավոր է՝ նոր գին լինի

Մելքումյան. Էլէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվներ կան,  փետրվարի 1-ից հնարավոր է՝ նոր գին լինի

PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բացահայտել են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն ստեղծող ռեզերվների մի մասը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ փետրվարի 1-ից սպառողներն ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար:

«Նիստում արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Սա հստակ հայտարարություն է, որովհետև և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 13-ի նիստում արձանագրել են՝ կան այն իրական գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականցնել»,- ասել է պատգամավորը:

Մելքումյանն ասել է, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովի կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում հստակ հաշվարկներով կնշվի՝ որ ռեզերվների և աղբյուրների հաշվին կարելի է նվազեցնել էլէներգիայի սակագինը: Ըստ պատգամավորի, հանձնաժողովը նաև կորուստների, շահութաբերության և ուռճացված ծախսերի մասով մի շարք դեպքեր է արձանագրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---