Արցախի ԱԳ նախարարը՝ Կասպրշիկին. Պետք է ընդլայնել ԵԱՀԿ մոնիտորինգային հնարավորությունները

Արցախի ԱԳ նախարարը՝ Կասպրշիկին. Պետք է ընդլայնել ԵԱՀԿ մոնիտորինգային հնարավորությունները

PanARMENIAN.Net - Նոյմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկն Արցախում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը վերստին նշել էԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։

ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածաշրջան, և այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Նշվում է, որ այցի գլխավոր նպատակը եղել է Դուշանբեում սեպտեմբերին կայացած ԱՊՀ գագաթաժնողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև զրույցի արդյունքների քննարկումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուրվագծումը և տեղում իրավիճակի ընդհանուր գնահատումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---