Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում

Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում

PanARMENIAN.Net - Հայկական Կաղանդ պապն ընդգրկվել է ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն Ձմեռ պապերի 5-յակում, որոնք պահանջարկ կունենան զբոսաշրջիկների մոտ ձմռանը: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը:

Նշվում է, որ Կաղանդ պապը կամ Մեծ Պապիկը կանաչ հանդերձանք է կրում և դիմավորում է հյուրերին Ձյունանուշի հետ միասին:

ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների կողմից սիրված Ձմեռ պապերի առաջին տասնյակում են ընդգրկվել՝ Դզեդ Մառոզը Բելառուսից, Այազ ատան Ղազախստանից, Շախտա բաբան Ադրբեջանից, Կաղանդ պապը Հայաստանից, Քորբոբոն Ուզբեկստանից, Մոշ Կրեչունը Մոլդովայից, Այազ ատան Ղրղզստանից, Բոբոյի բարֆին Տաջիկստանից, Այազ բաբան Թուրքմենստանից և Թովլիս պապը Վրաստանից:

Վարկանիշը կազմվել է ըստ զբոսաշրջիկների այցելությունների Ձմեռ պապերի նստավայրեր: Գլխավոր ոուսական Ձմեռ պապը նշում է իր ծննդյան օրը նոյեմբերի 18-ին Վելիկի Ուստյուգ քաղաքում: Այդ օրը նա առաջին ամանորյա լույսերն է վառում ՌԴ-ում և դիմավորում է երկրի բոլոր շրջանների ու ԱՊՀ երկրների Ձմեռ պապերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---