Շարմազանովը դժգոհ է ստվերի դեմ պայքարի տեմպերից

Շարմազանովը դժգոհ է ստվերի դեմ պայքարի տեմպերից

PanARMENIAN.Net - 2019-ի բյուջեի մասին չենք կարող ասել, որ իներցիոն բյուջե է: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ:

«2018-ին բյուջեով 6,5 տոկոս տնտեսական աճ էր գրած, հիմա 4,9 տոկոս է գրած: Հիմա ժողովուրդն ավելի լավ 6,5-ի ժամանա՞կ է ապրելու, թե՞ 4,9 -ի: Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն ավելացնելու եք, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը: Ասում էիք, որ ստվերից կհանեք փողերը, կբերեք, բա ո՞ւր է այդ ստվերը: Ես չեմ ասում չի եղել ստվեր, բայց որպես ընդդիմություն ասում եմ՝ բա որ եղելա էդ ստվերը, ո՞ւրա», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ նկատվում է ներդրումների և արտահանման ծավալների անկում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ նշելով, որ դա շատ կարևոր է, բայց չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնել «ասֆալտին փռելու» ճանապարհով: Ըստ Շարմազանովի, դրա համար քաղաքական կամք և օրեսնդրական բարեփոխումներ են անհրաժեշտ:

Նոյեմբերի 14-ին ԱԺ-ն հերթական նիստում քննարկում է 2019 թվականի բյուջեի նախագիծը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---