ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

ՀՅԴ  նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը, հայտնում է Yerkir.am-ը:

Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը:

Նոյեմբերի 14-ին՝ մինչև ժամը 18:00-ն, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ցուցակները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---