ԵՄ-ն 1,5 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ում ընտրությունների համար

ԵՄ-ն 1,5 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ում ընտրությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի արդյունքում Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրն իրականացնելու համար։

Իր հերթին՝ Հայաստանի կառավարությունը, ծրագրի իրականացման համար հատկացրել է 700 հազար դոլար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ծրագրի մեկնարկի մասին փաստաթուղթը ստորագրվել է կառավարության շենքում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել 2017թ. ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրը ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից՝ շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրանցման գործընթացը և այլն։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---