«Արզնի կաթը» տուգանվել է 20 մլն դրամով կաթնաշոռում բուսայուղ օգտագործելու համար14 նոյեմբերի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 միլիոն դրամով տուգանել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար: ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ասել է, որ դիտանցումներ են իրականացվել 2 տասնյակ մանկապարտեզներում` կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: «Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն… մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում հայտնաբերվել է բուսական յուղ:Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ»,-ասել է նա: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կաթնամթերքը անբարեխիղճ մրցակցության տեսանկյունից ռիսկային արտադրատեսակ է համարվում: «Վերջին տարիներին կաթնամթերք արտադրում են հիմնականում բուսայուղով, ինչն արտաքին տեսքով, համով և հոտով չի տարբերվում, բայց որակի առումով տարբեր ապրանքատեսակ է հանդիսանում: Որոշ արտադրողներ մատակարարում են բուսական յուղով պատրաստված արտադրանք, ինչը բարեխիղճ տնտեսավարողներին դուրս է մղում շուկայից»,-ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ շատ սպառողներ նախապատվություն են տալիս գներին, սակայն ցածր գինը կարող է վկայել, որ գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացվել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա՝ այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «Սեփական անարատ կաթից», «Մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին: Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես, նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Ընկերությունը 2014թ. ևս հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |