Միրզոյան. Նախարարությունների թիվը 17-ից կարող է դառնալ 11

Միրզոյան. Նախարարությունների թիվը  17-ից կարող է դառնալ 11

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացմանը, նշել է, որ նախարարությունների թիվը հնարավոր է 17-ից դառնալ 11:

«Խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին: Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ: Պետք է այս ամբողջը վերանայել, բոլորի գոյությունը հատ-հատ վերաիմաստավորել, եթե, իսկապես, անհրաժեշտ է, որ որևէ այդպիսի կառույց լինի, ապա կմնա, եթե ոչ՝ կտարրալուծվի կամ կմիաձուլվի այլ կառույցների հետ», - ասել է Միրզոյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը օպտիմալացվելու է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---