«Երկիր ծիրանին» մերժում է արտահերթը՝ կոչելով այն «կեղծ նախաձեռնություն»

«Երկիր ծիրանին» մերժում է արտահերթը՝ կոչելով  այն «կեղծ նախաձեռնություն»

PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը հատարարություն է տարածել, որտեղ դատապարտել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ կոչելով դրանք «կեղծ նախաձեռնություն»:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո», - նշված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը «շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»:

Դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---