Վրաստանից ՀՀ ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

Վրաստանից ՀՀ ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի

PanARMENIAN.Net - Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայություններն առաջիկայում կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։

«Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել (կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում)», - նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---