Իսրայելի ՊՆ ադրբեջանամետ ղեկավարը հրաժարական է տվել14 նոյեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար և «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՊՆ ղեկավարի պաշտոնից: «Այո, ես հրաժարական եմ տալիս Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասել է նա: Լիբերմանի ելույթը հեռարձակել են երկրի բոլոր հիմնական հեռուստաալիքները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա ասել է, որ հրադադարն ու Գազայում կարգավորմանն ուղղված միաժամանակյա փորձերը, դա «կապիտուլացիա է ահաբեկչության առջև»: Լիբերմանը հաստատել է, որ վերջին շրջանում իր և երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև տարաձայնություններ կային, գրում է newsru.co.il-ը: «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ Գազային փոխանցված 15 մլն դոլարը և կրակի խայտառակ դադարեցումը, դա չափից դուրս է ճկուն լինելու նույնիսկ իմ ունակության համար»,-ասել է նա: Լիբերմանի հետ միասին կոալիցիայից դուրս է գալիս նաև «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության խմբակցությունը: Նա կոչ է արել Քնեսեթի արտահերթ ընտրություններ անցկացնել: Լիբերմանը հայտնի է նաև իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և համարվում է Իսրայելում Ադրբեջանի շահերի լոբբիստը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |