Թանդիլյանը հրաժարվում է նախարարի պաշտոնակատար լինելուց՝ արտահերթին մասնակցելու համար

Թանդիլյանը հրաժարվում է նախարարի պաշտոնակատար լինելուց՝  արտահերթին   մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան», - գրել է Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է, առաջինը ԵԼՔ խմբակցության պատգամավոր, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---