Կոմունիստական կուսակցությունը բոյկոտում է արտահերթ ընտրությունները

Կոմունիստական կուսակցությունը բոյկոտում է   արտահերթ ընտրությունները

PanARMENIAN.Net - «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները բոյկոտելու մասին:

«Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները` հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը և ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը` ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները` Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱԺ արտահերթ ընտրությունները մերժելու մասին հայտարարություն է տարածել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---