Քաղաքապետարանում «կոյուղաջրերի» քաշքշուկի պատճառ դարձած համակարգը կնորոգվի

Քաղաքապետարանում «կոյուղաջրերի» քաշքշուկի պատճառ դարձած համակարգը կնորոգվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 34 մլն դրամ կհատկացնի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի և ներքին ջրահեռացման համակարգի կապիտալ վերանորոգմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Ընթացիկ տարվա փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղաջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

«Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ վերանորոգման համար կհատկացվի ընդհանուր 8.154 մլրդ դրամ:

Նախգծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---