ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված է 175 անձ: Ցուցակի երկրորդ համարն է Միքայել Մելքումյանը, 3-րդը՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդը ՝ Նաիրա Զոհրաբյանը։

Տասնյակում են նաև Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---