Մահացել է գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը

Մահացել է գրականագետ, հրատարակիչ Ալբերտ  Իսոյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Նրա hոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12։30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Իսոյանը ծնվել է Ախալքալակի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում՝ 1961-1968-ին: 1962-1965-ին ծառայել է Բալթյան նավատորմում:

1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին մտահղացել և հրատարակել է քարեկազմով, ոսկեհարթաքանդակով հուշանվերային և «Գիր» կաշեկազմ մատենաշարերը:

Նրա աշխատասիրությամբ լույս են տեսել բազմաթիվ հայագիտական գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, պատկերագրքեր և բառարաններ. դրանք են «Հայերն աշխարհում» հանրագիտարանային համալիրը (համահեղինակ, 1995թ.), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001թ. պատկերագիրքը, Վահան Տերյանի «Ընտրանի» 2005թ. նրա առաջաբանով, Ֆ.Մ. Դոստոևսկու «Արևելյան հարց», ռուս., 2007թ.), Ե. Չարենցի «Վերջին խոսքը» (2007թ.), «Վահան Տերյան. Տերյանագիտություն. Մատենագիտություն» 2011թ. նրա առաջաբանով, «Երկիր դրախտավայր» հիմնարար հանրագիտարանային ժողովածուն, որտեղ տեղ է գտել մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակի բնութագրում Հայաստանի և հայերի մասին:

Իսոյանի նախաձեռնությամբ լուսապատճենային եղանակով վերահրատարակվել են հայագիտական բազմաթիվ կոթողային աշխատություններ: Հիշատակության արժանի են Ղևոնդ Ալիշանի «Սիսական», «Շիրակ», «Այրարատ» մեծարժեք աշխատությունների վերահրատարակությունը, Ս. Գլինկայի և Վ. Աբազայի «Հայոց պատմություն» ժողովածուները, ինչպես նաև՝ Գրիքոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի վերահրատարակությունը 2013-ին:

Կազմել է «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» (2011-ին՝ հայերեն, 2013-ին՝ ռուսերեն և թուրքերեն, 2014-ին՝ անգլերեն):

Ուներ մի շարք մտահղացումներ և ծրագրեր, անավարտ գրքեր: Իսոյանի հեղինակած «Հակառակություններ» ժողովածուն պատրաստ է հրատարակության և շուտով լույս կտեսնի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---