Փաշինյան. «Հին Երևանի» ներդրողի հետ աշխատում ենք, որ հուշարձաններն անձեռնմխելի մնան

Փաշինյան. «Հին Երևանի» ներդրողի հետ աշխատում ենք, որ հուշարձաններն անձեռնմխելի մնան

PanARMENIAN.Net - «Հին Երևան» նախագիծը շատ կարևոր նախագիծ է և պետք է կյանքի կոչվի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վվարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագիծն այնպես պետք է վերափոխել, որ հուշարձաններն անձեռնմխելի մնան:

Կառավարությունը որոշում է ընդունել, որով Երևանի քաղաքապետը լիազորություններ է ստանում ՀՀ անունից «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ հետ կնքելու՝ Երևանի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, հայտնում է Aysor.am-ը։

Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։

«Ըստ էության, խոսքը «Հին Երևան» նախագծի մասին է, որը պետք է կյանքի կոչվի։ Մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քննադելու մասի: Ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի և նախագիծը լիարժեք իրականացվի: Ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Ինչպես ասում են՝ գնդակը ճարտապատների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան և՛ տրամաբանական, և՛ գեղագիտական, և՛ քաղաքաշինական, և՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի», - ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ որոշման նախագծի՝ Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետին:

2016-ի հուլիսին սկսվել են 10 տարուց ավելի քննարկվող «Հին Երևան» նախագծի իրականացման հողային աշխատանքները: Նախագծի ճարտարապետն է Լևոն Վարդանյանը: Ծրագիը նախատեսված է ավարտել 5 տարում: Ըստ գործող նախագծի՝ քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է վերականգնել Աբովյան-Բյուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում, որի մեջ ներառվելու է մոտ 30 հուշարձան, որից 14-ը տեղում կան, մյուսները կառուցվելու են՝ Աֆրիկյանների տուն, Միրզոյան եղբայրների, Հախնազայաների տուն և այլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---