ՊՆ պատվիրակությունը Բուլղարիայում քննարկել է ռազմատեխնիկական գործակցության հարցեր

ՊՆ պատվիրակությունը Բուլղարիայում քննարկել է ռազմատեխնիկական գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայում քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Պատվիրակությունը Բուլղարիայի Հանրապետությունում է պաշտոնական այցով: Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։

Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական արարողակարգային միջոցառումների ընթացքում ուղեկցել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---