ՀՀ-ում ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն կա. Քրգործ է հարուցվել

ՀՀ-ում  ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն կա.  Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՌԴ քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը. պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարված ստուգումների նախնական արդյունքներով՝ կազմակերպությունը քաղաքացիների հետ պայմանավորվել է ճանապարհորդական փաթեթներ տրամադրելու ծառայության դիմաց նյութական օգուտի շուրջ: Մասնավորապես՝ անձը, պարտադիր կերպով գնելով հյուրանոցի ամրագրման փաթեթ, դառնում է ցանցի անդամ, ինչից հետո փորձում է այլ քաղաքացիների ներգրավել նշված ցանցի մեջ՝ առաջարկելով նրանց գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ, ինչի արդյունքում ստանում է միավորներ, որը հետագայում վերածվում է գումարի:

Քրեական գործով օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ՝ գործով պարզված և կազմակերպության գործունեությունում ակտիվ դերակատարում ունեցող անձանց բնակության վայրերում:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---