ՀՀԿ-ին նախորդ ընտրություններում ամենաշատը ձայն բերած 10 պատգամավորից 9-ն արատհերթին չի մասնակցում

ՀՀԿ-ին նախորդ ընտրություններում ամենաշատը ձայն  բերած 10 պատգամավորից 9-ն արատհերթին չի մասնակցում

PanARMENIAN.Net - 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նախկին իշխող՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությանն» ամենաշատ ձայն բերած պատգամավորի 10 թեկնածուից 9-ը չի մասնակցի առաջիկա արտահերթին:

Նրանք են՝ Արայիկ Գրիգորյանը (45,339 ձայն), Կարեն Կարապետյանը (44,255 ձայն), Սամվել Ալեքսանյանը (42,472 ձայն), Ռոբերտ Սարգսյանը (27,107 ձայն), Հակոբ Բեգլարյանը (26,001 ձայն), Սեդրակ Սարոյանը (21,933 ձայն), Վահե Հակոբյանը (21,823 ձայն), Նահապետ Գևորգյանը (21,778 ձայն), Միհրան Պողոսյանը (19874 ձայն):

Այս 9 հոգին միասին նախորդ ընտրություններում ՀՀԿ-ին բերել են 270,522 ձայն կամ կուսակցության հավաքած ձայների 35.1%-ը. Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն 770,441 ձայն էր հավաքել:

Ամենաշատ ձայն բերած թեկնածուներից արտահերթին կմասնակցի «կոճակ սեղմող» պատգամավորներից Հարություն Կարապողոսյանը. նա իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում երբևէ ելույթ չի ունեցել, երբևէ հարց չի տվել, փոխարենն ամենաշատը կողմ քվեարկած (502 անգամ) պատգամավորների եռյակում է:

Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ին և կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---