Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները16 նոյեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը ենթադրում է ակցիզային հարկի բարձրացում ծխախոտի և ալկոհոլի համար։ Գործող հարկային օրենսգրքով ենթադրվում էր ծխախոտի ակցիզի աստիճանական թանկացում՝ 1000 հատի համար 7275 դրամից մինչև 11,070 դրամ՝ 2021-ին, կամ 1 տուփի համար՝ 145,5 դրամից մինչև 221,4 դրամ։ Նոր փոփոխություններով 2021-ին ակցիզը 1000 ծխախոտի համար կբարձրանա առաջանցիկ տեմպերով՝ հասնելով մինչև 12,730 դրամի կամ 254․6 դրամի 1 տուփի համար։ Գարեջրի 1 լիտրի ակցիզը 105 դրամից կբարձրանա մինչև 150 դրամ, արդեն 2019-ից՝ մինչև 140 դրամ։ Օղու հիմնական պարունակության՝ էթիլային սպիրտի 1 լիտրի համար ակցիզը 900-ից մինչև 2000 դրամ կբարձրանա արդեն 2019-ին, իսկ 2021-ից այն 3380 դրամ կկազմի։ Բացի այդ, կբարձրանա օղու իրացման նվազագույն գինը․ այսօր այն 100%-անոց 1 լիտր սպիրտի հաշվով 3500 դրամ է կազմում, առաջարկվում է բարձրացնել այն մինչև 6000 դրամ, ինչի հետևանքով 0,5 լիտր 40% սպիրտի պարունակության օղու գինը 700-ից 1200 դրամ կդառնա։ Նաև առաջարկվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները․ դրա տակ կընկնեն գազավորված ըմելիքների զգալի մասն ու այժմ վաճառվող որոշ հյութեր։ Ակցիզը կսահմանվի արժեքի 10%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 30 դրամի չափով․ նվազագույնն այդքանով էլ կթանկանա գազավորված ըմպելիքի 1-լիտրանոց շիշը։ Կարդացեք նաև․ Հարկային օրենսգքրի փոփոխթւոյունները նախատեսում են շահութահարկի ու եկամտահարկի նվազեցում Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |