Փաշինյանն ու Տոնոյանը հետևել են հարձակողական զորավարժություններին

Փաշինյանն ու Տոնոյանը հետևել են հարձակողական զորավարժություններին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---